
Այսօր համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մեկնում է ԱՄՆ: 168.am-ի հետ զրույցում պատգամավորի օգնականը՝ Գևորգ Ստեփանյանը, հայտնեց, որ Ս. Սարոյանը մեկնել է ԱՄՆ մոտ մեկ շաբաթ առաջ:
«Նա մեկ ամիս առաջ է դիմել դեսպանատուն, մեկնել է 5 օր առաջ՝ բուժման նպատակով»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Ստեփանյանը:
Հարցին, թե ե՞րբ է Սեյրան Սարոյանը վերադառնալու Հայաստան, Գ. Ստեփանյանը պատասխանեց, որ մինչև մայիսի 2-3-ը գեներալն այստեղ կլինի: Հարցին՝ մտադիր չէ՞ այնտեղ մնալ՝ պատգամավորի օգնականն այսպես պատասխանեց. «Չէ, չէ, տենց բան չկա»: