Ռուբեն Շուխյան. «Նախևառաջ պետք է սկսել ազգային ժողովից»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Շուխյան. «Նախևառաջ պետք է սկսել ազգային ժողովից»

Իհարկե, երիցս ճիշտ են բոլոր այն վերլուծաբանները, որ վարչապետի հրաժարականը դեռևս երկրում եղած բոլոր բազում խնդիրների վերջնական լուծումը չի կարող համարվել: Սրանից հետո սկսվելու է ոչ պակաս դժվարին մի փուլ և դեռ շատ աշխատանք է պետք տանել իսկապես ազատ, ինքնիշխան և իրավական Հայրենիք կերտելու համար: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, օրինակ, իր հարցազրույցում նշում է, որ սրանով թավշյա հեղափոխության դեռևս առաջին փուլի ավարտը կարելի է ազդարարարել, ու շատ կարևոր է, որ այդ ամենը շարունակվի և նախևառաջ պետք է սկսել ազգային ժողովից՝ այն պարտադիր մաքրելով «ավգյան ախոռների» նման:

Օրեր առաջ էլ դիպուկ դիտարկում էր արել գրականագետ Դավիթ Գասպարյանը, մասնավորապես ասելով հետևյալը. «Այն, ինչ կատարվում է վերջին օրերին մեր հանրապետությունում՝ երկիրը վատ կառավարելու անխուսափելի հետևանքն է: Հասցրին նրան, որ դարձան հակաժողովրդական, և ժողովուրդը դուրս եկավ այս ամենի ու նրանց դեմ: Կարծես ողջ երկիրն աշխատում և հարկեր է վճարում մի կոնկրետ վերնախավի բարօր կյանքի համար: Ազգային ժողովի փայլեցրած երեսներով կանայք, հաստավիզ և հաստակախ թշերով պարոններն այս ի՞նչ են անում այս ժողովրդի գլխին»:



Նման նյութեր