Իրանահայ զբոսավար Անի Անտոնյանի գրառումը. «Երբ 2012-ին հայրենադարձի պես եկա Հայաստան ապրելու, հստակ գիտեի, որ կյանքի ամենակարևոր որոշումն եմ կայացրել ու դա նոր փուլ է լինելու իմ կյանքում: Պապիկս Ցեղասպանության ականատեսն էր ու կյանքը իրեն զրկեց իր հայրենիքում ու հայրական հողի վրա ապրելու հաճույքից: Եթե ես հիմա ապրում եմ և հպարտանում եմ իմ հայ լինելով, դա նրա շնորհիվ է: Ու կուզենայի, որ նրա ու մեր բոլոր զոհերի հոգին խաղաղ լինի՝ տեսնելով մեր այսօրվա Հայաստանը:
Միակ երազանքս է, որ իմ երեխաները, մնացած հայ զավակների պես հպարտանան իրենց երկրով ու ազգությամբ ու երբևիցե չերազեն օտար երկրում ապրելու մասին: Կեցցե՛ս, իմ հաղթանակած ԱԶԳ»: