«Բայց ընթացիկ անցքերի ամենահանճարեղ վերլուծությունը երեկվա էդ նեղ մաջալին գտած տաքսու վարորդն արեց։ Իրոք խորապես տխուր ու լարված էր, ասում ա էս սենց իզուր եք սաղդ ուրախանում ախպերս, էս սաղ իլյումինատներն ու մասսոններն են կազմեկերպել, որ հայ ազգի վերջը տան։
Ասում եմ բայց ո՞նց, ասում ա՝ դե տես, էսա էս հեղափոխությունից հետո երկրի վիճակը բեսամթ կլավանա չէ՞, ասում եմ՝ հուսով եմ, ասում ա, որ ստեղ վիճակը լավանա ի՞նչ կլինի դրանից հետո – սաղ աշխարհի հայությունը կգա կհավաքվի Հայաստանում, ասում եմ՝ և՞, շարունակում ա, և ինչ, կսկսեն իրար միս ուտել ու վերացնել իրար, աշխարհում էլ հայ չի մնա, հայը կվերանա․․․ մտահոգ լռության մեջ էդպես քշեցինք հաջորդ 15 րոպեն․․․»,- իր էջում գրել է Կարեն Անտաշյանը: