«Ուզումա Նիկոլը գա, ուզում ա Վալոդը գա, տո ով ուզումա գա…»
Advertisement 1000 x 90

«Ուզումա Նիկոլը գա, ուզում ա Վալոդը գա, տո ով ուզումա գա…»

«Մենք առաջինը մեզ պիտի հաղթենք ու մեր գլխավոր խնդիրն է կամ համակերպվել, որ մենք սենց ենք կամ ինքներս մեզ փոխել, իսկ հիմա պարզաբանում եմ խոսքերս.

Սերժի հրաժարականից հետո սկսված ու օրը գրեթե 18 ժամ շարունակվող հայ վարորդների լպիրշ, լակած ավտոյի ռուլին նստած, համարները փակած, կամեռաները փակած, օրենքը խախտող, պռոտիվ քշող, իրանց ու մնացածի կյանքի վտանգի տակ դնող հասարակությունը չի հեղափոխվել ու չի էլ հեղափոխվելու:

Հիմա էլ չեք ասի, որ էտ հանրապետականների երեխեքն են իրենց պահում են աներեսի նման ու իրանց պապաների շնորհիվ, բա հիմա էտ անողները ինչով են տարբերվում նախորդներից՞՞՞ էտ երեխեքը հեռանալու են հա՞՞՞ Խախտում անելով ու եսիմ ինչեր անելով հեղափոխություն ես նշում՞՞՞ քշերվա միլիոնին ուրիշի պատուհանի տակ անիմաստ ու եզավարի սիգնալներ կապելով հեղափոխություն եք անում՞՞՞

Թե որ քանի ազատ ես դուխով գաս Օպերայի մեջ տեղի սֆետաֆորի տակ կանգնես դա հեղափոխությունա՞՞՞

Ուզումա Նիկոլը գա, ուզում ա Վալոդը գա, տո ով ուզումա գա, հայը կյանքում իրան չի հաղթի ու ես հոգով վստահ եմ, որ էս մարդիկ վաղը մյուս օր ասելու են` ես հեղափոխություն արածն եմ, ոնց կուզեմ կանեմ, քանի որ իրա ասած հեղափոխությունից հետո ինքը ցույց տվեց իր դեմքը ու իրա հեղափոխուոյթւոն քշողները չարգելեցին:

Հայեր, դուք սկզբից ձեզ հեղափոխեք, հետո անցեք երկրին, եթե ձեզ չհեղափոխեք, ապա Հայաստանը մեր երազածն էլ դառնա, մեկա ոչինչ չի փոխվելու ոչ մի բան չի փոխվելու:

Ապրեք, շարունակեք ավտոյի պատուհաններից դուրս գալով գոռալով, դիմացինին չհարգելով ու դիմացինի խաղա անդորը ապահովելով ձեր հեղափոխոությունը ու համոզելով էտ նույն դիմացինին, որ դու էս ամենը հենց իրա համար էլ ես անում: ….

Հ.Գ. Իսկ քֆուր անող ու լպիրշ անչափահաս/չափահաս աղջիկներին առանձին կանդրադառնամ, դրանց ծնողները ու իրանց զավակները շարունակելու են ապրել էս երկրում ու ինչքան էլ դա ձեր դուրը չգա, որ սառեք էտ ժամանակ գլխներիդ եք տալու:

Հ.Գ.Գ Հուսամ, ինչ ուզումա լինի ու ինչ պարագայում ուզումա լինի էտ խախտումների փողերը փակվելու ենք դրանք»:

Ankakh Hayastan ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր