Դեղորայքի ոլորտում գործող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը հանդես է եկել ՀՀ առայժմ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ուղղված հայտարարությամբ, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Վարչապետի պաշտոնակատար պարոն Կարեն Կարապետյան, Ձեր հայտարարությունը, թե այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ և ապակայուն վիճակ, որ այս տասը օրվա ընթացքում բիզնեսմենների հետաքրքրությունը ընկնում է, տուրիզմը նվազում է, մանիպուլյացիա է:
Սա ասում եմ՝ իբրև խոշոր դեղ ներկրող կազմակերպության ղեկավար և ՀՀ-ում 17 տարի գործարարությամբ զբաղվող մարդ:
Կարող եմ վկայել, որ ներդրումներին, երկրի տնտեսական զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառը գործող կոռումպացված պետական համակարգն է, որը անձամբ Դուք արդեն երկրորդ տարին է իրականում պաշտպանում եք:
Գործարարների բարձրացրած անհանգստություններին ու առաջարկներին ոչ մի լուծում Դուք չեք տվել:
Ձեր ժամ ավելի իշխանության ղեկին մնալը նոր մարտահրավեր է, մասնավորապես, տնտեսությանը:
«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան»: