Լեզվաբան Սեդա Մեսրոպյանի գրառումը.
«Քիչ առաջ Օսիպովին հարցնում եմ՝ ինձ հիշում ե՞ք: Շաաա՜տ բարյացակամորեն թևս բռնում է ու ժպիտով պատասխանում. «Բա իհարկե հիշում եմ» (ինչքան չլինի՝ տասը տարի առաջվա պայքարի ոխերիմ «ընկերներ» ենք): Ասում եմ՝ իսկ հիշում ե՞ք, որ դուք տասը տարով հետաձգել եք ժողովրդի հաղթանակը: Տասը տարով երկարաձգել եք նրա ստրկությունը: Շփոթված թոթվեց. «Մենք միշտ էլ կարգն ենք պահպանել»:
Բայց դե էն ժամանակ մի քիչ շա՜տ եռանդով էին պահպանում էդ անտեր կարգը…»: