Հայաստանի պատվիրակությունը չի կարողացել մասնակցել Ալմաթիում ՀԱՊԿ՝ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով համակարգող խորհրդի նիստին: aravot.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
«Պետք է տեղեկացնեմ նիստի մասնակիցներին, որ նիստի նախօրեին մենք հեռագիր ենք ստացել Հայաստանի Հանրապետությունից, որում ասվում է, որ կապված Երևանում տիրող իրավիճակի հետ՝ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Ալմաթիում ՀԱՊԿ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով համակարգող խորհրդի՝ 21-րդ նիստին հնարավոր չի համարվում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ հավելելով, որ իրավիճակը Հայաստանում, իսկապես, բարդ է:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ