Արմեն Աշոտյանը՝ երկիրը լքելու լուրերի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմեն Աշոտյանը՝ երկիրը լքելու լուրերի մասին

Համացանցում այսօր ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկարներն են տարածվել, որտեղ նա ինքնաթիռում քնած է։

Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է լուսանկարների տարածմանը։

«Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։

Այս կապակցությամբ ՝

1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։
2. Նկարը արված է Բրյուսել-Մոսկվա-Երևան ապրիլի 23-ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։
3. Այո, պատկերացրեք, որ ես նաև քնում եմ ))
4. Դե նկարողի ու համացանց գցողի բարոյական նկարագրի մասին կարելի է հստակ ու դաժան պատկերացում կազմել։ Ոչ տղամարդկայինով, ոչ էլ քաղաքականով չհիմնավորված արարք։ գրել է Ա. Աշոտյանը։

#մերժիրստորին #սպանիրմեջիդանբարոյականությունը»,-գրել է Ա. Աշոտյանը։



Նման նյութեր