Ստյոպա Սաֆարյանի գրառումը.
«Քիչ առաջ՝ տանից Գայի արձան իջնելու ճանապարհին.
Խանութներից մեկի պատի տակ մայթից բավական մոտ կանգնած երկու տատիկներ զրուցում են: Մեկը մյուսին ասում է՝ գնա միտինգի ու քվերակիր Կարեն Կարապետյանի օգտին: Հավանաբար ի նկատի ունի Կարապետյանի օգտին վանկարկելը:
Մտածում էի, թե Կարեն Կարապետայնի թիմում արդեն խոհեմացած կլինեն ու համակերպվել են իշխանությունը անցնցում հանձնելու մտքի հետ: Բայց դատելով Նիկոլի դիպլոմի հետ կապված քննարկումներից, #ԹողեքԵսԸնտրեմ հեշթեգից ու այսպիսի զրույցներից, կարծես թե Կարեն Կարապետյանն իր խմբով դեռ դիմադրում է: Արմեն Գևորգյանը հավանաբար հենց դրա համար է Մոսկվա մեկնել ինստրուկտաժ ստանալու:
Տղերք, անիմաստ է: Ոչ միայն բնության, այլ նաև հասարակական-քաղաքական կյանքում լիքը-լիքը բաներ անշրջելի են: Մի քիչ ֆիզիկա կարդացեք»: