Վահան Մամյանի գրառումը.
«Նեղվեցի…
Նիկոլին անձամբ չեմ ճանաչում: Իր հայացքներից ոչ բոլորն եմ կիսում: Անգամ որոշ մասին էլ կատեգորիկ դեմ եմ:
Սակայն:
«Դիպլոմ չունի»… Խելքներիդ աշեցեք…
Եթե ԵՊՀ ռեկտորը (գուցե և ՀՀ բուհերի այլ ռեկտորներ) ՀՀ նորմալ քաղաքացի լիներ, պետք է Նիկոլին հրավիրեր համալսարան և, հաշվի առնելով վերջինիս քաղաքական ասպարեզում ունեցած հսկայական փորձը, գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև քաղաքացիական համարձակությունը, հանդիսավոր պայմաններում շնորհեր.
ա) ժամանակին ինչ-ինչ պատճառներով չշնորհված դիպլոմը;
ա) քաղաքագիտության (կամ հարակից որևէ այլ մասնագիտության) մագիստրոսի դիպլոմ;
բ) համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
գ) համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Այնուհետ ՇԱԱԱԱԱԱԱԱՏ խնդրեր, որ Նիկոլը ԵՊՀ-ում քաղաքագիտության գոնե մեկ դասընթաց վարի և այդ դասընթացին պարտադիր կերպով «բերման» ենթարկեր իր դասախոսների որոշակի մի զանգված:
P.S. Անձամբ ճանաչում եմ գիտամանկավարժական աստիճաններով և կոչումներով բացարձակ անգրագետ «մասնագետների», որոնց «ջանքերով» ևս ունենք մեր երկրում տիրող նման իրավիճակ:
Ի դեպ, հիշեցնեմ, որ նման «անգլուխները» խորը արմատներ են գցել մեր կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում»: