Երեկ՝ ապրիլի 25-ին, «Իմ քայլը» շարժման անդամների բազմահազարանոց հանրահավաքում «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի արտահայտություններից մեկը դժգոհության առիթ է տվել «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանին:
Նա սոցցանցի իր էջում գրել է. «Շատ վատ է, երբ հրապարակը թնդում էր «Սասնա Ծռեր» վանկարկումներով, և Արմեն Գրիգորյանը կրկնեց «Սասնա Ծռեր», իսկ Սասուն Միքայելյանը մոտեցավ Արմեն Գրիգորյանին, վերցրեց բարձրախոսը և ասաց՝ «էդ ինձ նկատի ունեն»։
Այսինքն, ուզում էր ասել, որ ժողովուրդը «Սասնա Ծռեր» չէր գոռում, այլ Սասուն էր գոռում, կամ էլ «Սասնա Ծռեր» ասելով՝ իրեն նկատի ուներ։ Տեղի ունեցավ առաջին կեղծիքը։
Եթե Սասուն Միքայելյանը սրան այլ բացատրություն կտա, ապա սիրով կլսենք։ Բայց եթե հենց այս մտքով է ասել, ուրեմն հազար ամոթ իրեն»:
Ամբողջական հոդվածը՝ aravot.am