«ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա»
Advertisement 1000 x 90

«ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա»

Գայանե Փայտյանի գրառումը.

«Կներեք էլի, էտ որ ափռ-ցփռ գրում եք, թե բա՝ Նիկոլը բարձրագույնի դիպլոմ չունի, ձեզ էտ գրածից հետո լավ թեթև եք զգու՞մ։ Քանի դիպլոմավորի գիտեք, որ կարդացած վերջին գիրքը այբբենարաննա էղել։ Շատ էլ ճռճռ կազմերով դիպլոմներն առել դրել են տունը, cv- ի առաջին տողում էլ գրել են, թե ավարտել են էս ինչ կամ էն ինչ բուհը։

Գրում եմ, որպես Նիկոլի համակուրսեցի, ու գրում եմ ամենայն պատասխանատվությանբ.

Էնքան ինտելեկտ, գրագիտություն ու խելք, որ Նիկոլն ունի, էնքան գիրք, որ Նիկոլն էր կարդում, շատերի համար անհասանելի երազանք կարա լինի։ Ես եմ տեսել դա, մեր ամբողջ կուրսն ու ԵՊՀ-նա տեսել։ Նիկոլին ԵՊՀ Ժուռֆակ-ի վերջին կուրսից հեռացրին սյզբունքայնության ու արդարամտության պատճառով՝ տպագրված մի հոդվածի համար, որը դուր չեկավ այն ժամանակվա դեկան Գառնիկ Անանյանին։

Մոտիվացիան՝ բացականերն էին։ Բայց նույն հաջողությամբ, բացակաների պատճառով ինձ ու կուրսից շատերին պետք է հեռացնեին, որովհետև էտ ժամանակ մենք արդեն աշխատում էինք ու դասի համարյա թե չէինք գնում։ Կվկայեն ԵՊՀ Ժուռֆակ-ի 96 թ-ի բոլոր շրջանավարտները՝ Նիկոլն ուներ ամենաբարձր գնահատականները և կարմիր դիպպլոմի թեկնածու էր։

Էնպես որ, ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա ու իր պատմության էջերում կթողնի, որ ունեցել է Նիկոլ Փաշինյան շրջանավարտ։ Դա ԵՊՀ-ի համար պատվաբեր է»։



Նման նյութեր