Երևանում թալանել են ճանաչված փաստաբանի Toyota Prado մակնիշի ավտոմեքենան. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում թալանել են ճանաչված փաստաբանի Toyota Prado մակնիշի ավտոմեքենան. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են ճանաչված փաստաբան, 34-ամյա Երեմ Սարգսյանի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները, օգտվելով Ե. Սարգսյանին պատկանող Toyota Prado մակնիշի 81 QR 888 համարանիշի ավտոմեքենայի դռան՝ բաց լինելու հանգամանքից, այնտեղից հափշտակել են փաստաբանի վկայականը, փաստաբանական փաստաթղթեր և այլ իրեր։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան կայանված է եղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com