Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել և ԵՊՀ-ի ղեկավարությունից պահանջում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը: Արդեն բավականաչափ մեծ թվով ուսանողներ են թողել իրենց ստորագրությունները, նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է.
«1995 թվականին ԵՊՀ ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին հեռացրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսից: Համալսարանի ղեկավարության պատճառաբանությունը դասապրոցեսից բացակայություններն էին:
Այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայ մամուլի պատմության մեջ առանցքային դեր ունի` կասկած անգամ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակի լավագույն լրագրողներից է, իսկ վերջինիս հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն երկու տասնամյակ հայաստանյան ամենապահանջված լրագրերից մեկն է:
Եվ քանի որ միջազգային փորձում էլ առկա են դեպքեր, երբ համալսարանից հեռացված ուսանողին տարիներ անց բացառության կարգով հանձնում են դիպլոմ, մենք` ներքոստորագրյալներս, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից, վերջինիս միջնորդությամբ ԵՊՀ ղեկավարությունից խնդրում ու պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել Երևանի պետական համալսարանի դիպլոմ:
Մենք արժանի ենք համարում, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինի մեր ֆակուլտետի շրջանավարտ: Ստորև ներկայացնում ենք ստորագրությունների մի մասը.
Ռուբեն Բանուչյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
ՀայԱրփի Բաղդասարյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լիաննա Թորոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մոնիկա Մամյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Նորայր Շողիկյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Աննա Գալուստյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Արսեն Խաչատրյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Կարեն Մարտիրոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մերի Հայրապետյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Քրիստինե Սեդրակյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Ամբողջությամբ՝ armtimes.com