Արեն Ապիկյանի գրառումը.
«Կոմպրոմիս (lat. compromissum) – փոխադարձ զիջումներով կայացած համաձայնություն, փոխզիջում, փոխզիջություն:
Իմ համար ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում, կողմերը պետք է կոմպրոմիսային լուծումներ գտնեն ճգնաժամը հաղթահարելու և ուժային սցենարներից խուսափելու համար։
Ես ունեմ իմ պատկերացումը՝
1. Նիկոլին ընտրում են Վարչապետի ԺՊ նոր խորհարդարանական ընտրություններ կազմակերպելու նպատակով, տալով նրան վերահսկողությունը բոլոր դրա համար անհրաժեշտ մարմինների վրա՝ ԿԸՀ, Տարածքային նախարարություն, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, ոստիկանություն և այլ անհրաժեծտ ֆունկցիաները։
2. Կարենը մնում է առաջին փոխվարչապետ, ստանձնելով տնտեսական և սոցիալական ֆունկցիաների կատարումը, շարունակում աշխատել իր թիմի հետ։
3․ Արմեն Սարգսյանը ժամանակավոր ստանձնում է գլխավոր հրամանատարի դերը, նրան են ենթարկվում Պաշտպանության նախարարությունը, Գենշտաբը, ԱԱԾ-ն և այլ ուժային կառույցներ։ Նա է նաև լինում երկու կողմերի միջև հատստաված պայմանավորվածության երաշխավորը։
Այս ամենը տևում է մինչև նոր խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունների ընթացքում հաղթող ուժը կամ ուժերը ձևավորում են նոր Կառավարություն։
Ի՞նչ կոմպրոմիսային սցենարներ եք դուք տեսնում այս պահին։
Եթե կարծում եք, որ ոչ մի կոմպրոմիս չպիտի լինի, իզուր մի գրեք, ինձ այդ կարծիքը արդեն մի 50 անգամ հնչեցրել են։ Նաև խնդրում եմ ենթադրություններ չանել, թե կստացվի, չի ստացվի և այլն։
Հիմա պետք են հնարավոր լուծումներ։
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մնացած բոլոր գրառումները ջնջելու եմ որպես օֆթոփ։»