Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ
Advertisement 1000 x 90

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 27-ին, ժամը 20:11-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ, և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: