Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պատմական փոքրիկ էքսկուրս է կատարել.
«1918թ. հոկտեմբերի 28-ին իշխան Միխայիլ Կարոյան իրեն ուղեկցողների հետ միասին ներխուժեց Հունգարիայի խորհրդարանի շենք, գրավվեցին քաղաքի հիմնական պետական հաստատությունները, ու բռնազավթեցին իշխանությունը:
Ապստամբների կոճակների անցքերի մեջ քրիզանթեմներ ու աստղածաղիկներ կային, այստեղից էլ` հեղափոխության անվանումը:
Բախումներից մեկի արդյունքում սպանվեց Հունգարիայի վարչապետ Իշտվան Տիսսան` Առաջին համաշխարհային պատերազմին Ավստրո-Հունգարական Կայսրության մասնակցության կողմնակիցը:
Առաջին հերթին Հունգարիայի նոր վարչապետ Միխայ Կարոյան չեղյալ համարեց Ավստրո-Հունգարական Կայսրության մեջ Հունգարիայի գտնվելու պայմանների վերաբերյալ 1867թ. համաձայնագրի դրույթները: Սակայն դա էլ երկրին չփրկեց կոմունիստական հեղափոխությունից, Ռումինիայի ներխուժումից և Տրիանոնյան համաձայնագրից, որի համաձայն` Հունգարիան կորցրեց իր տարածքի 2/3-ը, ինչը մեծապես կանխորոշեց երկրի հետագա պատմությունը»:
Նյութը հրապարակման պատրաստեց blog.168.am-ը