«Հարգելի լավեր ու ոչ այնքան լավեր, չկա ազատ ու առավելագույնս ազնիվ մտքից թանկ բան». Արթուր Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Հարգելի լավեր ու ոչ այնքան լավեր, չկա ազատ ու առավելագույնս ազնիվ մտքից թանկ բան». Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ներքաղաքական կրքերին՝ գրել է.

Ողջ այս պատմության մեջ ինձ նյարդայնացնում է քողարկված, իսկ տեղ-տեղ էլ ամոթալիության աստիճանի մերկացրած, պայմանականորեն ասած` նեո-բոլշևիկյան «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը: Բավական է քննադատես կողմերից մեկին, իրերը կոչես իրենց անուններով, և որպես պատասխան` կստանաս շատ լուրջ մեղադրանքներ: Օրինակ, հենց որ ես ասացի, որ հրապարակում «ժողովրդի կողմից» միակ թեկնածուին ընտրելը ոչ այլ ինչ է, քան դեմոկրատիայի պոպուլիստական պրոֆանացիա, որպես պատասխան` լցվեցին փաստարկներ` բայց չէ՞ որ սա ժամանակավոր է, որպեսզի մեր Հերակլեսը մինչև ընտրություններ կարողանա մաքրել Ավգյան ախոռները, քիչ չէին նաև «ժողովրդին վիրավորելու» մասին մեղադրանքները:

Այսինքն` որոշ մարդկանց կարծիքով՝ «ժողովրդի» համար վիրավորականը ոչ թե տառացիորեն «օլիգարխիայի երկաթյա օրենքի» կիրառումն է, այլ այդ գործընթացի քննադատությունը, ինչը, փաստորեն, ստվեր է գցում «ժողովրդի»` «օլիգարխիայի դիկտատուրայի» տապալման ու դեմոկրատիայի պայծառ ապագայի միակ հույսի վրա:

Բայց ահա, հարգելի լավեր ու ոչ այնքան լավեր, չկա ազատ ու առավելագույնս ազնիվ մտքից թանկ բան: Չեմ պատկանել և չեմ պատրաստվում պատկանել ճամբարներից որևէ մեկին, և մտքերս արտահայտել ու արտահայտելու եմ ազատորեն, դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ:

Նյութը հրապարակման պատրաստեց blog.168.am-ը



Նման նյութեր