Մի քանի օրով չքվելու եմ Ցանցից, դրա համար մի քանի շտրիխ, չնայած, սխալ է, նկատի ունենալով, թե ինչ օր է այսօր (ապրիլի 24,- խմբ.):
- Վստահ եմ, պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա անցումային կառավարության վարչապետ: Հեռանալով նախագահական կառավարման մոդելից, պետք է հաշվի առնել, որ ներկայիս վարչապետի պաշտոնը բացառապես քաղաքական պաշտոն է: Առաջիկա մի քանի ամիսներին Հայաստանը պետք է լուծի բարդ քաղաքական հարցեր, որ կարողանա ոտքի կանգնել: Քաղաքական գործընթացները և քաղաքականությունը պետք է լինեն վճռորոշ: Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի հենվել միայն երիտասարդության և փողոցի վրա. այն իր գործը մասամբ արել է: Ինքնիշխանության կրողը՝ հայ ժողովուրդն՝ արթնացել է, և պետք է փոխանցի առաջնորդին, ինքնիշխանության օգտատերին՝ Նիկոլ Փաշինյանին: Հայ ժողովրդի արտակարգ, մոբիլիզացիոն մեխանիզմները պետք է մի կողմ քաշվեն, բայց մնան ակտիվ, քանի որ պետական կարգավորման գործիքակազմը ավելի էֆեկտիվ է:
- Այս տրամաբանությամբ առաջնորդվելը հնարավորություն կտա խուսափել քաոսից: Դրա համար հսկողության տակ պետք է լինեն նախ՝ բանակը, ուժային կառույցները, ֆինանսները: Իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքան հնարավոր է արագ պետք է կարողանա վերահսկողության տակ պահել ուժային կառույցները, ԿԲ-ն:
- Կրկնեմ, քայլերը պետք է լինեն շատ արագ, քաղաքական նպատակասլացությամբ:
- Պետք է կանխել ֆինանսական ռեսուրսի փախուստը երկրից:
- Եթե դա չարվի, շատ շուտ Փաշինյանը կկորցնի կառավարման լծակները: Նրան կմեղադրեն դավադրության մեջ:
- Հայաստանն այսօր պարտքով է ապրում, պատերազմի մեջ է: Նման երկիր պարալիզացնելը, րոպեների հարց է: Միայն արտակարգ գործողությունների շնորհիվ հնարավոր է հաղթահարել ճգնաժամը: Եթե Փաշինյանն ասում է ձերբակալություններ չեն լինի, հանրահավաքի ժամանակ է ասում, իրականում՝ կլինեն, նայած, ով, և ում:
- Եզրակացություն. փաստացի ձեռքբերումը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Հաջորդ հիմնական քայլը՝ ուժայիններն են և ֆինանսները: