Սարգսյանը հրաժարականը նախընտրեց արյունահեղությունից։ Իր պաշտոնական կայքում նման կարծիք է հայտնել Վլադիմիր Պոզները` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։
«Ճիշտն ասած դա իմ գործը չէ, այլ Հայաստանի քաղաքացիների։ Թե ինչ էր մտածում պարոն Սարգսյանը, երբ որոշում կայացրեց հրաժարական տալ, ես չգիտեմ։ Բայց կարծում եմ, որ դա հարկադրված քայլ էր, ընտրությունն էր այդպիսին` կամ հրաժարական, կամ արյունահեղություն»,- գրել է Պոզները։