Մի քանի օր է համաժողովրդական ընդվազմանը միացել են նաև վայքեցիները։ Նրանք ամեն օր փակում են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը ի նշան բողոքի, ապա սահմանված ժամանակ նորից բացում են։ «Ճիշտ է, առաջին օրերին մի քիչ պասիվություն էր նկատվում, բայց հիմա մարդիկ բոլոր ոտքի են կանգնել, անկախ տարիքից, սեռից ու կուսակցական պատկանելությունից բոլորը պայքարում են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։
Ի դեպ, ճանապարհ փակելու և քաղաքում անհնազանդության մյուս ակցիաների գլխավոր կազմակերպիչը հենց Վայքի քաղաքապետ՝ Թարո Ավետյանի որդին է։
Վայքի քաղաքապետը ԵԿՄ անդամ է, 1996-ից ԵԿՄ Վայքի տարածքային բաժանմունքի նախագահն է:
Ամբողջությամբ՝ 1in.am