Քանի որ արդեն հինգ րոպե պակաս իշխանություն եք, շատ ցանկալի է լսել ավելի կոնկրետ և բովանդակային ելույթներ
Advertisement 1000 x 90

Քանի որ արդեն հինգ րոպե պակաս իշխանություն եք, շատ ցանկալի է լսել ավելի կոնկրետ և բովանդակային ելույթներ

Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը.

Սիրելի տղաներ և աղջիկներ: Քանի որ արդեն հինգ րոպե պակաս իշխանություն եք, շատ ցանկալի է ոչ միայն ինձ, այլև, կարծում եմ, շատ-շատերի համար գոնե վաղվա հանրահավաքում լսել ավելի կոնկրետ և բովանդակային ելույթներ: Անկեղծ ասած, էդ տոնա-կենացային ոճն արդեն ձանձրացնում է: Մի՛ ասեք, որ դեռ ժամանակը չի: Ժամանա՛կն է, այն էլ՝ վաղուց: Ի վերջո, հասկացանք ժողովորդական թեկնածու, բայց առավել ևս ժողովորդի գոնե մի հատվածին հետաքրքիր են ձեր մոտեցումները տարբեր կոնկրետ խնդիրներին: Ոչ թե ընդհանուր՝ ամեն բան լավ է լինելու, իմ երազած Հայաստանում այսպես է լինելու, մենք այլևս չենք թույլատևելու, մենք զարգացնելու ենք, մենք սիրում ենք և այլն, այլ հնարավորինս ավելի կոնկրետ: Ընդ որում սա վերաբերում է բոլորի ելույթիներին՝ դուք Նիկոլի ստվերը չեք, այլ հնարավոր է մոտ ապագայում պատասխանատու պաշտոնյաներ: Մեծ մասդ քաղաքական կուսակցության անդամներ եք, խելոք մարդիկ եք, պետք է ինչ որ ասելիք ունենաք: Ծրագիր-բան դեմ տալ՝ չկա: Հուսով եմ ֆեյսբուքահայությունը կաջակցի իմ այս կոչին և մինչև վաղը կձևակերպի այն կոնկրետ հարցերը, որոնց պատասխանները կուզենա լսել մինչև նոր վարչապետի ընտրվելը: