Սերոբ Խաչատրյան. «Դուրս եկեք փողոց, վայելեք այս կարևոր պահերը»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Դուրս եկեք փողոց, վայելեք այս կարևոր պահերը»

Սերոբ Խաչատրյանը իր էջում գրել է. «Ուզում եմ դիմել իմ ընկերներին՝ անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից։ Դուրս եկեք փողոց, վայելեք այս կարևոր պահերը։ Դա էական է ապագա Հայաստանի մասը լինելու առումով։ Էլի մնացեք հանրապետական, դաշնակցական, չեզոք։ Ապագա ընտրություններում ընտրեք ում ուզում եք, եղեք ընդդիմադիր։ Բայց հիմա կարևոր է պատմական պահին մասնակից լինելը։ Հայաստանը կարևոր էջ է գրում համաշխարհային պատմության մեջ։ Կարևոր չէ որ ճամբարում եք, կարևոր է, որ Հայաստանում եք»։