«Ձեր տեղակալներին ուղարկեք Ճանշինների գլխներին նստեն, որ աղ ու ավազի փողերը չուտեն»
Advertisement 1000 x 90

«Ձեր տեղակալներին ուղարկեք Ճանշինների գլխներին նստեն, որ աղ ու ավազի փողերը չուտեն»

Անկախ Հայաստան անունը կրող հայտնի բլոգերը ֆեյսբուքյան իր էջում առաջարկ է ներկայացրել ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, որում ասվում է.

«Բաց խնդրանք/առաջարկ տրանսպորտի նախարարին

Հարգելի պարոն նորանշանակ նախարար, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, մի հատ լուրջ առաջարկ ունեմ, որի շնորհիվ մարդկային կյանքեր կփրկեք ու տրասպորտային միջոցների «կյանքեր»:

Ինչպես ամեն տարի այս տարի էլ մեր ՃԱՆՇիների շեֆերը էլի երևի էնքան աղ ու ավազի փող են կերել, որ չեն կարողանում սպասարկել ճանապարհները ու արդեն մի հատ նյութ կար գրված, որում ասվում էր, թե ՃՏՊ-ի ժամանակ ունենք մեկ զոհ ու 7 վիրավոր:

Ես վստահ եմ, որ Դուք մինիմում 3 տեղակալ ունեք, երկու խորհրդական ու մի քանի հատ էլ լուրջ վարչության պետեր:

Հիմա առաջարկս.

Խնդրում եմ վերոնշյալ մարդկանց տվեք լուրջ հնարավորություններ, տվեք լավագույն մեքենաները /ես դաժե իմը կարամ տամ, եթե ջիպ չունեք/, տվեք լայն լիազորություններ ու ուղարկեք մեր Ճանշիների շեֆերի գլխին նստեն ու իրենց պաշտոնով պատասխան տան ամեն մի կիլոմետր չմշակված ճանապարհի համար:

Մարզերի իշխանիկների ոտերը թուլանումա, երբ վերևներից մարդ մուրդա լինում իրանց մոտ ու սկսում են լուրջ աշխատել:

Մի հապաղեք, արեք դա, ու կխուսափեք շատ մարդկային կորուստներից… Մեր ճանապարհները քիչ են, պաշտոնյանները կհերիքեն:

Կանխավ մերսի»:



Նման նյութեր