Ոստիկանության Դավիթաշենի ծառայողները կանխել են 21-ամյա աղջկա ինքնասպանությունը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ոստիկանության Դավիթաշենի ծառայողները կանխել են 21-ամյա աղջկա ինքնասպանությունը. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերն անց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցները ծառայության ընթացքում նկատել են, որ Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է մի աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները, մոտենալով նրան, պարզել են, որ այդ աղջիկը ցանկանում է ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել։ Ի վերջո, տևական ժամանակ ոստիկաններն այդ աղջկա հետ բանակցություններ են վարում, ինչի արդյունքում կարողանում են համոզել, որպեսզի հետ կանգնի այդ մտքի։ց և նրան վտանգավոր եզրագծից դուրս են բերում անվտանգ վայր և տեղափոխում ոստիկանության

Մաշտոցի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Նարգիզ Գ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է իր կյանքին վերջ տալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com