«Լինում է չի լինում, մի երիտասարդ տղա է լինում, անունը…»
Advertisement 1000 x 90

«Լինում է չի լինում, մի երիտասարդ տղա է լինում, անունը…»

Բլոգեր Տիգրան Քոչարյանի գրառումը.

Լինում է չի լինում , մի երիտասարդ տղա է լինում, անունը…, դե ասենք Բաբկեն։

Բաբկենը որոշում է դերասան դառնալ, խաղում է դերասանական խմբակում ու մի օր ինքն ու իր ընկերները հրավեր են ստանում Մոսկվա։ Դիմում է տարբեր գերատեսչություններ , բայց մերժում է ստանում։
Ճարահատյալ դիմում են ծանոթ-անծանոթին , և հանկարծ, բախտը բացվում է , ի դեմս մի երգչուհու, անունը, ասենք , Շուշան, ում օգնությամբ ստացվում է մեկնել Մոսկվա և ներկայանալ հանդիսատեսին։

Մի արևոտ օր, Բաբկենը տեսնում է Շուշանին սրճարանում, մոտենում է և մարդկանց ներկայությամբ շնորհակալություն հայտնում աջակցության համար։ Համբուրում ու հեռանում։

Անցնում են ամիսներ, երկրում փոխվում է քաղաքական իրավիճակը, Բաբկենը ոգևորվում է նոր իրականությամբ, չեգևարանում է ու հայտնվում է հեղափոխական թոհուբոհում։

Մի օր էլ հարթակից լսում է կոչ, տարածել պատգամավորների հեռախոսահամարները, որպեսզի ,զանգեն, ու ամեն մեկը իր դաստիարակության համապատասխան բառապաշարով համոզի քվեարկել առաջնորդի օգտին։

– Галантерейщик и кардинал это сила,- я спасу Францию- մտածում է տղան և սկսում է արագ մտաբերել. ինչ կարելի է անել հանուն հեղափոխության։

Ու, о чудо, հիշում է , որ ունի մի հեռախոսահամար, այո, այն նույն Շուշանի, ով ժամանակին օգնության ձեռք է մեկնել իրեն։

– Эврика! ,- բացականչում է նա ու հեղափոխական ավյունով տեղադրում Շուշանի համարը համացանցում։

Շուշանի հեռախոսը ուղղակի պայթում է տարբեր զանգերից , վիրավորական նամակներից ու ՍՄՍներից։

Բայց Շուշանին դրանով վախեցնել անիմաստ էր։ Արցախի դիրքերում եղած ու մի քանի տասնյակ մետրից թշնամու դիմաց գտնված մարդուն անհնար է վախեցնել

Շուշանի անունը ոսկե տառերով արդեն գրված է հայկական մշակույթի պատմությունում իր երգերի շնորհիվ, իսկ որտեղ է ու որ մատյանում է գրվելու Բաբկենի անունը,պարզ չի։

Հեղափոխությունը կանցնի, ամեն ինչ կհանդարտվի, մարդիկ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքի, բայց Հայաստանում կշարունակի ապրել ու տանջվել մի նեդոդերասան- նեդոհեղափոխական, անունը, ասենք, Բաբկեն- человек, который потерял лицо.

Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական են։



Նման նյութեր