«Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը»»,- Մելիքյանի հարցը Փաշինյանին: Փաշինյանի խոհեմ պատասխանը,- «Ես դեռ փորձագիտական եզրակացություն չունեմ»:
Շատ կուզենայի այս հարցը հիմա արդեն ըդդիմադիրի կեցվածքով խոսող ՀՀԿ-ին տալ՝ շաղկապելով «երբևէ մտածե՞լ եք փորձաքննություն անել ձեր օֆշորների ազդեցության շուրջ», այդ թվում՝ «Նաիրիտի» հետ կապված:
Հենց հիմա Հերմինե Նաղդալյանը հարցնում է՝ ե՞րբ է դադարեցնելու մեր գործընկեր Ռուսաստանը զենքի վաճառքը Ադրբեջանին:
Հարցը դեռևս աշխատել չսկսած Նիկոլ Փաշինյանին է: Փայլուն հարց է:
Այն դեպքում, երբ ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է՝ դա գործընկերության հարց չէ, բիզնես է: Դե՝ պատասխանը հստակ է՝ մենք պիտի աշխատնեք այդ ուղղությամբ:
Բայց ինձ շատ ուրախացնում են ՀՀԿ-ականների հարցերը, նրանց հարցերը գլխավորապես այն խնդիրների շուրջ են, որոնք իրենք հիմնավորապես տապալել են՝ գիտացված կամ ապաշնորհության պատճառով:
Չնայած Նիկոլ Փաշինյանին տրվող բազմաթիվ հարցեր նաև նեղ գերատեսչական են, որոնց լուրջ պատասխանելու համար Նիկոլ Փաշինյանը չի կարող տիրապետել գերատեսչական նյութին:
Եվ այո, առայժմ ինձ շատ են ուրախացնում Նիկոլ Փաշինյանի լուրջ, զուսպ, չլղոզված, կշռադատված պատասխանները:
Եվ այո, ես շատ ուրախ եմ, որ ՀՀԿ-ականները հնարավորություն են ստացել տալ այն հարցերը, որոնք նրանք տարիներ շարունակ չեն կարողացել տալ, և որոնց պատասխաններին մենք վաղուց ենք սպասել: