Աշոտ Խուրշուդյան. «Նիկոլն ու իր շրջապատը ռևանշիստ չեն, իրենք իշխանության ներսում չեն եղել»
Advertisement 1000 x 90

Աշոտ Խուրշուդյան. «Նիկոլն ու իր շրջապատը ռևանշիստ չեն, իրենք իշխանության ներսում չեն եղել»

«Որպես երկու հեղաշրջման ժամանակ հանրային հատվածում աշխատած մարդ նշեմ, որ նման իրավիճակներում զարգացումը կանգնեցող առաջնային գործոնը ռևանշիզմն է։

Զարգացնող մարդը սկսում է աշխատել այն կետից, որն իրեն հանձնել են, թեկուզև հանձնողը իր հակառակորդն է։ Սուտ են այն խոսակցությունները թե ժառանգվում է «փլատակների եզրին հասցված Հայաստան»։ Այս մտածողությունը փափուկ բարձ է դնում խնդիրները նախկինի ուսերին մեղադրելու մտածողությանը։

Հայաստանն իրոք իր նման երկրներից կիլոմետրերով առաջ է։ Եվ այս մարաֆոնում պետք չի ետ վազել իբր թե ավելի արագ թափ հավաքելու համար։ Հայաստանի զարգացման լիքը ուղիներ կան այսօրվա կետից։ Դրանց արդյունավետությունը ցա՟ծր էր, ցածր էր։ Կարելի է ավելի արդյունավետ աշխատել, կարելի է։ Կարելի է բազմապատկել եղածը, կարելի է։ Սակայն մինչ այսօրվա արածները զրոյացնելու դեպքում, բազմապատիկի մեծությունն օգուտ չի տա։ Իմ փորձից սա լավ գիտեմ։

Ինքս երբ ստացա նոր գործ անելու պատասխանատվություն, ամբողջությամբ հենվեցի նախորդների արածի վրա։ Պատմությունս հին է, բայց էությունը չի փոխվել։ Ու սա ուժեղ հոգեբանության մասին է, սա այն մասին է, որ հայտարարես, որ առաջ ես գնալու, ոչ թե ապագադ կառուցես միայն հինը մեղադրելով։ Արձագանքս ՖԲ-ում ընթերցած բազմաթիվ ռևանշիստական մտքերին է ուղղված։

Նիկոլն ու իր շրջապատը ռևանշիստ չեն, իրենք իշխանության ներսում չեն եղել», – իր էջում գրել է Աշոտ Խուրշուդյանը։



Նման նյութեր