Ռուբեն Շուխյան. «Այդպես էլ չկարողացան…»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Շուխյան. «Այդպես էլ չկարողացան…»

Հանրապետական խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարց ու պատասխանից հետո արձանագրենք, որ պատգամավորներն իրենց նախապես խնամքով ծրագրված և պատրաստված հարցերով այդպես էլ չկարողացան ծուղակի մեջ գցել Փաշինյանին, և նրա բոլոր պատասխանները միանշանակ հստակ էին, ընկալելի ու տրամաբանված:

Եվ ընդհանրապես, արդեն կարելի է թերևս փաստել, որ ի դեմս Փաշինյանի մենք գործ ունենք ոչ թե ժողովրդից բացարձակ կտրված ինչ որ կաբինետային, փոխկապավոր, օսլայված օձիքով կուսակցական հրահանգչի հետ, այլ՝ վառ, խարիզմատիկ և բառացիորեն ժողովրդի ծոցից դուրս եկած սովորական ուսապարկով և կամուֆլյաժային շապիկով մի գործչի հետ, որն աճել և հասունացել է մեր բոլորիս աչքի առջև, և որին այդքան էլ հեշտ չի լինի կուլ տալ կամ անտեսել: 

Փաշինյանին այսօր հետևում, նմանակում և պաշտում է մեր երկրի ողջ երիտասադրությունը՝ սկսած Հայաստանի խոշոր քաղաքներից մինչև ամենափոքր գյուղը: Նա նրանց բացարձակ կուռքն է, և առաջին հերթին՝ իր պարկեշտությամբ, պարզությամբ և ժողովրդականությամբ: Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ, ես՝ ՀԱՅԱՄԵՏ քաղաքական գործիչ եմ,- ասում է Փաշինյանը, և այսօր բոլորն են հավատում և աջակցում նրան:

Ռուբեն Շուխյան



Նման նյութեր