Արմեն Դուլյան. «Զարմանալի հարցեր…»
Advertisement 1000 x 90

Արմեն Դուլյան. «Զարմանալի հարցեր…»

Որքան ես եմ հասկանում այժմ տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը, դրանց նպատակը միայն մեկն է՝ հնարավորինս սեղմ ժամկետում անցկացնել այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները առաջին անգամ որևէ կասկած չհարուցեն հասարակությունում։

Ու Նիկոլի վարչապետության և ժամանակավոր կառավարության ողջ գործունեության գլխավոր նպատակը հենց դա պիտի լինի։

Բա դրա մասին հարցեր տվեք, որոնք ինձ էլ են անչափ հետաքրքրում՝ ինչպես պիտի բացառվի այն տեխնոլոգիաների կիրառումը, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ հաջողությամբ կիրառվում էին իշխանությունների կողմից, ինչպես եք անելու, որ ես համոզված ասեմ՝ Այո. այս անգամ բոլոր կողմերի համար լիովին հավասար պայմաններ էին ստեղծված…

Դրա փոխարեն լսում ենք՝ ԵԱՏՄ, ԵՎրամիություն, Նաիրիտ…

Ու ֆեյսբուքյան ընկերներս էլ հիանում են, թե՝ վայ, ինչ լավ ու պատրաստված ընդդիմություն կլինեն հանրապետականները…

Լավ ու պատրաստված ընդդիմությունը առաջիկա ընտրությունների ամենահրատապ հարցը թողած Նաիրիտի մասին է հարցնո՞ւմ…

Նախընտրական արշավը կսկսվի՝ ես ինքս որպես ընտրող այդ բոլոր հարցերը կուղղեմ ընտրությունների բոլոր մասնակիցներին և կանեմ իմ ընտրությունը…



Նման նյութեր