«Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ նա է իմ վարչապետը». Սոս Ջանիբեկյան
Advertisement 1000 x 90

«Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ նա է իմ վարչապետը». Սոս Ջանիբեկյան

Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես երեկվանից լսում եմ այս մարդու հարցազրույցները և ելույթները։ Ես հիացած եմ նրա առաջադեմ մտածելակերպով Եվ կառուցողական գաղափարներով։

Նրա շարժման և գաղափարախոսության մեջ բացակայում է ատելությունը, խոսքը միայն խաղաղության և կառուցողականության մասին է։ Նա հակված է վերացնել առաջին հերթին ներպետական խնդիրները, կեղտն ու կեղծիքը, որից հետո բարձրաձայնել իսկապես մեզնից անկախ առաջացսծ խնդիրները և գործընկերության մտնոլորտում լուծում տալ դրանց։

«Եկեք գործ անենք եղբայրներ, եկեք գործ անենք, փողեր ուտելու, քավոր սանիկ լինելու, պաշտոն շահարկելու փոխարեն»։

Ես բարձր եմ գնահատում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիչ տեսակը և հետո նոր նրա մարդ տեսակը։

Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ ՆԱ Է ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ։??»: