ՀՀԿ պատգամավորները այսօր առավոտյան ատամ մաքրելու ընթացքում վերջին անգամ թող ուշադիր հայելու մեջ զննեն սեփական դեմքը՝ բաղնիքում ձեզ ոչ ոք չի տեսնում՝ դուք ու դուք եք:
Մի քանի ժամից լրատվամիջոցները ձեր ատամների արանքից դուրս եկած խոսքերը աշխարհով մեկ են հեռարձակելու: Դուք ատամներով իշխանություն այլևս չեք կարող պահել, որովհետև չբուժած կարիեսը քայքայում է ու պրոտեզավորման հանգեցնում, բժիշկ բաբլոյանը կփաստի, այո թե՞ ոչ:)
Մնացեք այսօր պատմության մեջ ոչ թե դավաճաններ, այլ՝ արժանապատիվ ու ժպտացող Հայաստանի Հանրապետության համար մտահոգ պատգամավորներ:
Ինձ մի սպասեք, ես հրապարակ կես ժամ ուշացումով կհասնեմ: Մանիկյուռի եմ: Սիրունացած մատներով եմ ուզում բոլորիդ գրկել: