ՍԱ Է 2018 ՄԱՅԻՍԻ ՄԵԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Հրաժարական տված քաղաքական կուսակցությունը չի կարող միասնական հանդես գալ առանց իր ճանաչած սխալների մասին թափանցիկ վերլուծությամբ հայտարարություն անելու։ Չխոչընդոտել, իհարկե դեռ չի նշանակում օժանդակել։
Բայց հրաժարական տալ նշանակում է հետևել թվարկած տարբերակներից մեկին, կախված կուսակցության առողջական վիճակից.
– Կազմալուծվել ու ընդմիշտ հեռանալ ասպարեզից,
– Հեռանալ ասպարեզից մնացորդային վարկանիշը պահպանելու ու հաջորդ հերթական ընտրություններին մասնակցելու
բարոյական իրավունք ձեռք բերելու համար։
_ Արագ վերադասավորվել ու նոր դեմքով մասնակցել ընթացիկ գործընթացներին։
_ Սեփական ուժերով հեռացնել ախտահարված օրգաններն ու միանալ ժողովրդին հավասարի բարոյական իրավունքով։
Նշված բոլոր տարբերակները հաղթական են, եթե ոտքի կանգնած զանգվածը հաստատակամ է։