«O o o o o…
Արդեն մադամ Մաշան լեզուն ծամծմում է…. նա չի հիանում մեր խիզախությամբ, նա չի կարողանում այլևս տեղի ունեցողը չհամարել ներքին խնդիր…. նա մեզ մաղթում է “իմաստնություն, կամք և աստվածային վարքագիծ”… Իրենց նախկին դիրքորոշման ու հեղափոխությունը ողջունելու ձեռքը կրակն են ընկել… Մտածում էին՝ խաղը Կարեն Կարապետյանով կավարտվի, իմա՝ մեր “իմաստնությունը, կամքը և աստվածային վարքագիծը” նրան կդարձնեն վարչապետ, բայց… ախ, այդ ժողովուրդը…. նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէ… որովհետև եթե անգամ Նիկոլ Փաշինյանը վերցներ առաջարկվող 200 միլիոն դոլարը, հաղթանակի համը ճաշակած ժողովրդին ինչպե՞ս կանգնեցնեն… Ամեն մեկին հո՞ 200 միլիոն դոլար չեն տա…. Այդքանին կոտորելու հրաման ու թույլտվություն էլ չեն կարող տալ, թեպետ Կոբրան նամյոկ է արել… Բա ի՞նչ անեն. տապալեն, որպեսզի խելքներս գլուխներս հավաքենք, կամք ձևավորենք ու աստվածային վարքագծով ճանաչենք Կառավարությունում նստած “աստվածությանը”….
Տոտալ փակուղի է… տոտալ…. Բայց դա էլ ճեղքվելու է մայիսի 1-ին:
Ոչ մի հակառուսական, Մաշա ջան, մենք քեզ սիրենք Գը….. Լա՞վ, ջան: Դե գնա տուն, կոֆեն դիր: Ինչպես կասերեր մեր Իռայի ամուսինը՝ ժամը մեկի մոտերը կգանք…»,- իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը: