Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել Ֆելիքս Ցոլակյանը։
Իր քվեարկության վերաբերյալ պատգամավորը հայտարարությամբ է հանդես եկել։
«Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը։