Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Խորհրդարանի նիստի անմիջապես երկրորդ ընդմիջումից հետո ես ինտերնետ կապի հնարավորություն չունեի: Որպեսզի ստանայի այս նկարը, հարկ եղավ եթովպիական անանցանելի ճանապարհներով անցնել 50կմ., մինչ կհասնեի թույլ ինտերնետ կապով սրճարան ունեցող մոտակա բնակավայրին :
Պարզ է, որ բողոքի մոբիլիզացիոն ալիքը չի թուլանալու առաջիկա 7 օրերին մինչև նոր քվեարկություն: Այժմ ամեն բան կախված կլինի նրանից, թե ինչպես կողմերը կխաղարկեն այլընտրանքային խաղաքարտները: Պատրաստ է արդյոք ՀՀԿ-ն գնալ արտահերթ ընտրությունների ընդդիմադիրների կողմից բոյկոտի պարագայում: Եթե այո, և եթե արտառոց ոչինչ չպատահի, ապա 7 օր հետո էլ արդյունքը նույնն է լինելու: Իսկ եթե ոչ, ապա կամ կփորձեն անցկացնել իրենց թեկնածուին, կամ ստիպված կլինեն սպիտակ դրոշ նետել»: