«Նորից խոսելու եմ փոխզիջման մասին: Չգիտեմ, ինչպես, ինչի շուրջ, ինչ պայմաններով, ինչ ժամկետով, ում միջոցով:
Բայց եթե փոխզիջման ճանապարհը չանցնեք, եթե ազատ քաղաքացուն նորից փորձեք դարձնել հլու հնազանդ հպատակ՛ հետևանքները կործանարար կլինեն բոլորի համար: Մարդիք նորից կսրբեն արցունքները, կազատեն փողոցներն ու հրապարակները, կզսպեն զայրույթն ու հիասթափությունը, ու, անիծելով երկիրն ու հայի բախտը, կշարունակեն քրտնաջան աշխատել հանուն հանապազօրյա հացի…
Բայց մեկ, երկու, հինգ տարի հետո արդեն ոչ թե 30 զինյալ կգրավեն ոստիկանական ինչ-որ գունդ, այլ անարդարությունից ու անճարությունից խելագարված 300 կամ 3000 ավտոմատավոր կգնան կսրբեն ամբողջ իշխանական համակարգը:
Ու արդարության որոնումը կբերի դաժան ու անիմաստ սպանդի, որի զոհը կդարնան մեղավորներն ու անմեղները:
Գտեք փոխզիջման տարբերակներ, առանց դրսից տղա բերելու ու պատերազմի վտանգով ժողովրդին շանտաժելու…»: