Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԻՄ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ – 2
(փորձարկվող ՖԲ տեխնոլոգիա)
Համառոտ ամփոփեմ ԻՄ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ նախորդ գրառմանս արդյունքները
1. Գրառումներիս գիտափորձի մասով․
– ինչպես որ ենթադրում էի, իմ ռազմավարությունը հասցրել եմ արձնագրել դեռևս ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու շրջանում։
– Ռազմավարության վերաբերյալ հարցեր չկան, հարցմանը մասնակցողների մեծ մասը ինձ ցանկանում է տեսնել ասպարազում,
– Գրառումներիս հավանություն տվողների մեծ մասը բևեռացված վիճակում է ու կողմնորոշվում է առավելապես հաջող ընտրված վերնագրերով,
– Զգալի է խորություն փնտրողների քանակը․ ոմանք արտահայտվում են ՖԲ-ի մեկնաբանությունների ամենախորը մակարդակների վրա, կարդում են տեքստերը մինչ վերջ։ Զգալի է, բայց ոչ բավարար,
– Տրամաբանող հատվածի մեծ մասը ապրում է հեղափոխությամբ, բայց մտավախությունները փարատելու լուրջ կարիք ունի։
– ՖԲ ֆեյքերն ու ազդեցության գործակալները բացահայտվում են հիստերիկ պահվածքով,
– Համացանցի, սոց․ ցանցերի, ՖԲ-ի դերը ընթացիկ գործընթացներում հիմնականում դրական է։
2. Մարտավարության ճշգրտումների ու նպատակի մասով․
– Սառը ցնցուղը բացառելը (դա անողներ շատ կան) ու յուղը չափավոր ավելացնելը գործընթացներին խորություն հաղորդելու, Նիկոլի հաջորդ քայլերը նախապատրաստելու, սեփական դրական փորձը արթնացած երիտասարդությանը հաղորդելու ճիշտ մարտավարություն է։ Պետք է խթանել սկզբունքային դրույթների վերաբերյալ տրամաբանող հատվածի բանավեճերին մասնակցելը։ Բանավեճը որպես մտավարժանք։
– Պետք է հասանելի դարձնել Նիկոլի կողմից ակնարկվող, բայց այս փուլում իրավացիորեն չշեշտադրվող – կառույցներ ձևավորելու անհրաժեշտությունը։ Համենայն դեպս տանից, կամ գործադույլի վայրից շարժմանը մասնակցողները պետք է այդ ուղղությամբ աշխատանք կատարեն։
3. Այսօրվա գործնական առաջարկությունս․
Խնդրում եմ սկսենք նրանից, որ գրառումներս մինչև վերջ կարդացող համախոհներս հավանություն տալուց բացի մեկնաբանության կարգով արտապատճենեն իմ առանձնացրած այն դրույթները, որոնք առավելապես սրտամոտ են իրենց։ Դա արե՛ք, եթե նույնիսկ հավանում եք բոլոր դրույթները։ Դա բանավեճի պես մի բան է copy-paste հեշտացված ժամանակակից տեխնոլոգիայով։ Հատկապես դա օգտակար հետադարձ կապ կլինի նրանց հետ, ովքեր կիսում են գրառումները իրենց էջի վրա»։