Այսօր մի խումբ քաղաքացիներ քաղաքացիական խաղաղ անհնազանդությունների շրջանակում շրջափակել են «ՀՀԿ» խմբակցության պատգամավորներ Շուշան Պետրոսյանի և Արփինե Հովհաննիսյանի բնակարանների շենքերը։
Նրանք այնտեղ ի նշան բողոքի էին գնացել, քանի որ երեկ դեմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետի ընտրությանը։
«Ես այսօր իմ հայ ժողովրդի անունից դիմում եմ Ձեզ, Շուշան Պետրոսյան, դուք ունեք Աստծուց տված շնորք, այնպիսի ձայն, որ բոլորը հիանում են ձեր դիապազոնով, դուք ինչո՞ւ ընկաք ազգադավերի հետ։ Դուք ձեր ճակատին գրեցիք ազգի դավաճան և այդ դրոշմը թողեցիք ձեր, ձեր երեխաների, չէ՞ որ ապրելու եք մեզ հետ։ Եվ բոլոր ՀՀԿ-ականներիդ եմ դնում, դուք բոլորդ վասականեր եք»,- իր խոսքում նշեց քաղաքացիներից մեկը։