
Հարգելի Հաճախորդներ,
Հաշվի առնելով Բանկի մասնաճյուղեր այցելելու հնարավոր դժվարությունները, հայտնում ենք Ձեզ, որ 2018թ-ի մայիսի 1-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ վարկային պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարումները կարող եք իրականացնել մինչև սույն թվականի մայիսի 14-ը ներառյալ, որի դեպքում դրանց նկատմամբ չեն հաշվարկվի տույժեր և վարկը չի համարվի ժամկետանց:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Ապառիկ վարկերի մարումները կարող եք կատարել Easy Pay, IDram համակարգերով՝ օգտագործելով Ձեր վարկային պայմանագրի կոդը: