
«Հաշվի առնելով բանկի մասնաճյուղեր այցելելու հնարավոր դժվարությունները, տեղեկացնում ենք, որ 2018թ. ապրիլի 28-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով նախատեսված վճարումները կարող եք իրականացնել մինչև սույն թվականի մայիսի 10-ը ներառյալ, որի դեպքում դրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների խախտում։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վարկի մարումները կարող եք կատարել Telcell, Easy Pay, MobiDram, IDram համակարգերով 0% միջնորդավճարով՝ օգտագործելով Ձեր վարկային պայմանագրի կոդը»: