
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Վեհափառը ողջունում է մեր շարժումը։ Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր լուծումները»,-նշված է գրառման մեջ։
Հեռախոսազրույցի մասին լուրը հաստատել են նաև Կիլիկիո կաթողիկոսությունից: