
Այսօր հրապարակվել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը՝ ուղղված #Իմ քայլը շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին.
«Նիկոլ,
Ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, իմացությունը, կամքը և սոկրատյան հանգստությունը քո ստուգապես կողմնորոշված պատասխաններում։
Դու գերազանցել ես մեր անկախության շրջանի բոլոր քաղաքական գործիչներին։
Քեզ հակադրվողները պետք է գիտացեն, որ իրենց յուրաքանչյուրին մեկ առ մեկ տեսնում ու լսում են ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում»: