«Ես ոչխարի պես հետևել էի հոտին»
Advertisement 1000 x 90

«Ես ոչխարի պես հետևել էի հոտին»

Արթուր Դանիելյանի գրառումը.

«Կանցնեն տարիներ ու մանրից ի հայտ կգան փաստեր և սթափ վերլուծություններ, որոնք կփաստեն, որ Մայիսի 1-ին այդ 56 պատգամավորը երկիր են փրկել հնարավոր օկուպացիայից ու անխուսափելի մղձավանջից: Չէ, հակված չեմ գերագնահատել նրանց: Համենայն դեպս նրանցից շատերին: Ըստ ամենայնի մի հոգի էր ամեն ինչ հասկանում, պլանավորում ու թելադրում, ևս մի քանիսն էլ հասկանում ու կողից «պադդերժկա» էին անում, մնացած 80% լուռ հնազանդվում էին՝ բան չջոգելով, քթի տակից էլ մրթմրթալով: Եթե հանկարծ վերոհիշյալ վերլուծությունները ի հայտ չգան, ուրեմն այս երկիրը դատապարտված է լինելու տաս տարին մեկ անդունդի եզրին կանգնելուն, զուտ որովհետև հոտը մնալու է հոտ, ոչ թե ժողովուրդ, ու ամեն ինչ կախված է լինելու հովվի խոհեմությունից: Էդ հովիվն էլ էսօր կա, վաղը չկա, թազեքն էլ դեռ չեն երևում…

Հ.Գ. Էդ որ զանգել քրֆել մրֆել եք, սխալ եք արել: Մի ձև քավեք էդ մեղքը: Ես օրինակ մոտ մի տարի առաջ ներողություն եմ խնդրել, որ Աշոտյանի հասցեին վանկարկել էի Բաղրամյանում: Դե, որովհետև սխալ էր դա, ես ոչխարի պես հետևել էի հոտին»:



Նման նյութեր