Ստյոպա Սաֆարյանի գրառումը.
«Իրականում ամեն ինչ սկսվելու է այդ օրվանից, որովհետև այլևս փողոցը չի լինելու: Լինելու են երկրր մարտահրավերները ու դրանց դեմ հանդիման վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմով՝ խորհրդարանում դեռևս անհենարան, մեծամասնության հետ դինամիկ, անկայուն ու փխրուն հավասարակշռության մեջ՝ մինչև խորհրդարանական ընտրություններ, խորհրդարանից դուրս ու ներսում նոր ընդդիմախոսության պայմաններում:
Ու այդքանից հետո էլ դեռ գալու է հիասթափության ալիքը, որը այցելել է բոլոր հեղափոխություններին: Բայց այս ամբողջից վախենալ պետք չէ:
Այս ամենը նույնիսկ լավ է, որովհետև դա նշանակում է, որ պետությունը, քաղաքական ու բոլոր համակարգերը համակարգը շնչելու են, քաղաքական դերակատարները սովորելու են, ընկնելու-վեր են կենալու, նրանց կարողություններըն ու փորձառությունը զարգանալու են:
Մի խոսքով՝ ամեն ինչ դեռ առջևում է, ու ամենագլխավորը՝ բոլորը, և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը քաջ գիտեն, տեսել են, թե որտեղ է ռուբիկոնը, որտեղ է սկիզբն ու ավարտը: Հաջողություն բոլորին ու մեր պետությանը»: