Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավով ընթերցեցի Շարմազանովի դստեր նամակը, ավելի ցավով’ ֆբ յան գրառումները ի պատասխան այդ նամակի։ Ու՞ր ենք հասել, ինչ է մինչ հեղափոխությունը Շարմազանովի աղջկա հետ շփվողները չգիտեի՞ն ում աղջիկն է նա, չգիտեի՞ն, որ նրա հոր ձեռամբ բազմաթիվ երեխաներ են տառապում, չգիտեի՞ն, որ այս երկրում կան քաղբանտարկյալներ, որոնց երեխաներն էլ են տառապում։
Ի՞նչ փոխվեց, ինչու՞ հիմա որոշեցին ոչնչացնեն այդ երեխային իրենց շարքերից։ Որովհետև նրա հայրը մերժվե՞ց, Որովհետև նա այլևս անցյալի հնարավորությունները չունի՞։ Անարդար է։ Ճիշտ չէ։ Սթափվեք։ Ինչո՞վ ենք մենք տարբերվում ՀՀԿ ականներից, որոնք չէին լսում տառապող երեխաների (այդ թվում քաղբանտարկյալների) հոգու ճիչը։ Արդեն կարծես փորձում ենք նմանվել նրանց, որոնց մերժում ենք»։
Ցավով ընթերցեցի Շարմազանովի դստեր նամակը, ավելի ցավով' ֆբ յան գրառումները ի պատասխան այդ նամակի։ Ու՞ր ենք հասել, ինչ է…
Gepostet von Lusine Sahakyan am Donnerstag, 3. Mai 2018