Վահագն Թևոսյանի գրառումը.
Նարե Շարմազանովայի ստորագրությամբ գրառումը իրողություն ա, որի հետ պետք ա հաշվի նստել:
Իմ համա՛ր, էս պահի՛ն
* կարոր չի հենց ինքն ա գրել, իր փոխարեն են գրել, թե օգնել են
* կարևոր չի, որ Նարեն Էդուարդ Շարմազանովի դուստրն ա
* կարևոր չի, որ Էդոյին ամենաքիչն էր հասնում նման վերաբերմունք, որովհետև ինքը իրոք հավատարիմ, չգռփած ու համառ տեսակ ա
* կարևոր չի, որ Նարեն, թերևս, ավելի լավ մանկություն ա ունեցել, քան մեզնից շատ շատերի երեխեքը
* կարևոր չի, որ աղջնակը սթրես ա ապրել:
Իմ համար կարևոր են նոր իրողությունները ու էդ իրողությունների խորքային գիտակցումը: Ես ուզում եմ էս նոր Հայաստանում ոչ մի երեխա էս կարգի նամակ գրելու կարիք չունենա, ու ոչ մի ծնող նույնիսկ աղոտ կասկած չունենա, որ իր վարքը ու բարքը մի օր նման նամակի առիթ կարող ա հանդիսանա:
Ա տակ՝ մարդիկ տարբեր են իրենց ընկալումներում էլ, իրենց դրսևորումներում էլ: