Բարև բալես։
Այո, ես սկսում եմ իմ նամակը գրել, հենց այն բառակապակցությունով, որով քո ծնողի հասակակիցները պարտավոր էին սկսել իրենց մեղադրական, գովերգող, քննադատող խոսքերը, բայց ցավոք էֆորիան խանգարեց բոլորին։
Ապրես դու, ապրի քո դուխը, որ կարողացար այս պահին ու լինելով Շարմազանովի աղջիկ գրես այս գրառումը։ Մի փոքր քո հետ անկեղծ պիտի լինեմ, մեծիկների խոսքերի մեջ ճշտի նշույլներ կային, քո հայրը՝ Շարմազանովը, հասել է դրան, բայց մեծիկների խոսքերի ճմարտիությունը մի պահ 0-անում է, երբ նրանք դա անում են մեծին ոչ վայել ու ոչ ադեկվատ քննատողաբար։
Հանկարծ չնեղվես։ Փաշինյանի ասած «դուխով»-ը քեզ էլ է վերաբերվում, դու էլ ՀՀ քաղաքացի, դու էլ իրավունք ունես «Դուխով» լինել ու դուխով շարժվելուն, դու էլ իրավունք ունես քո կարծիքը ասելու ու շատ էլ լավ ես արել։ Վստահ եմ քո խնդրանքն էլ տեղ է հասել ու նույնիսկ, եթե արձագանք չստանաս, իմացի, որ մի օր կհասկանաս, որ քո խնդրանքը իր գործը արել է,
Լինելով 6 տարվա ֆեյք ու կայքերի կոմմենթիչներից տուժված, պետք է որպես փորձառու քեզ խորհուրդ տամ՝ մի կարդա դրանք, անիմաստ է։ Հիշիր, որ երեք մարդ իրար հետ զրուցում են կարա 6 կարծիք առաջանա մի հարցի շուրջ, իսկ այս պահին քո կարծիքը չկիսողների քանակից չվախենաս, քննադատություններից էլ չվախենաս, քանի որ դա խոսում է միայն մի բանի մասին՝ քո խոսքը շատերին է հասեմ։ Վստահեցնում եմ քեզ համացանցի անծայրածիր աշխարհում շատերը քեզ գովում են, ուղղակի ցավոք իրանց կայքերում կոմմենթչիներ չեն / չեմ վիրավորում տրամաբանական կոմմենթ գրողներին, հենց խոսում եմ մասայի մասին ովքեր՝ կոմմենթչիներ են՝ լատինատառ ու կեպսլոքոն ու ոչ միայն/ , իրենք էլ իրենց կարծիքը հայտնել։
Վստահ եղիր, որ մենակ չես, շատերն են հուզվել ու դեռ կհուզվեն գրառումիցդ։
Բալե՛ս, մի մեծավարի խնդրանք՝ «ֆուֆլո» բառը մեկընդմիշտ հանի քո բառապաշարից ու գրառումներից։ Խնդրում եմ։
Իսկ ընդհանուր առմամ քիթիկդ բարձր, դուխդ տեղը ու երբեք չհանձնվես ու միշտ կհարգես ու կսիրես քո ծնողներին ու կապ չունի ովքեր են նրանք ու ինչ դեր ունեն հանրության շրջանակում։
Չդադարես, սիրել ու հարգել, տխրել ու ուրախանալ քո ծնողների համար։ Ծնողից թանկ այս աշխարհում ոչինչ չկա։
Հայ զինվորը քո համար էլ է սահմանին կանգնած ու նաև պայքարում է, որ դու էլ ազատ լինես ու պաշտպանված։
Ու վերջին խոսքս՝ ատելությամբ չլցվես ոչ մեկի հանդեպ, եղիր հանդուրժող, ատելությունը թող չհաղթի քո բարությանը ու անկեղծությանը, որը կար քո տողերում։
Հարգանքով՝ ֆեյք, մի բոլ քննադատված ու դեռ լիքը քննադատվելու ակնկալիքով Անկախ Հայաստան