Արմեն Դուլյանի գրառումները.
«Տանը գործազուրկ լրագրող նստած» շարք սկսեմ՝ ջահելների համար… Թեմաներ…
Օրինակ… Ջահել լրագրող լինեի՝ կանեի հիմա թեմա՝ Ովքեր են շրջապատում Նիկոլ Փաշինյանին… Չէ որ վաղը ինքը կառավարություն է ձեւավորելու… Բնականաբար՝ իր շրջապատից… Ովքեր են այդ մարդիկ… Ովքեր են շրջապատում եւ ազդեցություն գործում մեր պետության ապագա ղեկավարի վրա… Էս մեկ.
«Տանը գործազուրկ լրագրող նստած» շարքի երկրորդ թեման…
Ջահել լինեի, անմիջապես կփորձեի հանրապետականներից հարցազրույց վերցնել… Չէ, չէ, չէ, չէ, իրենց ղեկավարներից չէ, որոնք տափակ բաներ են ասում… Շատ կոնկրետ երկրորդական, երրորդական հանրապետականից… Օրինակ, Կարեն Բեքարյանից… Կամ Արման Սաղաթելյանից… Պարզապես կփորձեի հասկանալ իրենց հոգեբանական վիճակը՝ ինչպես են դեմ եղել Նիկոլին, հետո պատրասվում են կողմ լինել… Ինչպես կարող է մարդը մի սկզբունք որդեգրել, հետո՝ մի քանի օր հետո հրաժարվել իր իսկ որդեգրած սկզբունքից ու լրիվ հակառակ սկզբունքը որդեգրել… Էս երկրորդ թեման…»